«Թուրքերը չեն կարող ետ բերել 1.5 միլիոն զոհերին, բայց կարող են վերադարձնել հայկական պատմա-մշակութային արժեքները». Սարգիս Հացպանյան (Տեսագրություն)
15-04-2016 12:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Ապրիլի 15–ին ժամը՝ 12.00–ին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի, դուդուկահար Սուրեն Ասատրյանի և ջութակահար Մանուկ Հարությունյանի համատեղ ասուլիսը, ովքեր օրերս են վերադարձել Եվրոպայից։
Թեման՝ «Ժողովրդական դիվանագիտության ոլորտում աննախադեպ քայլ. Բեռլինում, Համբուրգում, Ֆրանկֆուրտում, Ալմելոյում օրերս անցկացվել են Հայոց ցեղասպանության փոխհատուցման վերաբերյալ «1 թուրք, 1 քուրդ, 1 հայ խոսում են 1915–ի մասին» խորագրով 4 կոնֆերանսներ և դրանց հաջորդել Կոմիտաս վարդապետին նվիրված համերգներ. արդյունքների ամփոփում. ամբողջական տեղեկատվություն. նպատակը և սպասվող հետագա գործընթացները»։
Թեմայի վերաբերյալ.
Կոնֆերանսներին մասնակցել են հանրահայտ թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն, քրդական ազատագրական շարժման ռահվիրաներից քուրդ գրող–հրապարակախոս՝ Ռեջեփ Մարաշլըն, իսկ հայկական կողմը ներկայացրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։