«Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունված հռչակագիրը չափազանց կարևոր է Արցախի ժողովրդի համար». ԼՂՀ ԱԺ նախագահ


«Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունված հռչակագիրը չափազանց կարևոր է Արցախի ժողովրդի համար». ԼՂՀ ԱԺ նախագահ

  • 20-04-2016 16:34:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
 
Ապրիլի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինին՝ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ս.թ.ապրիլի 14-ին միաձայն ընդունված հռչակագրի առթիվ:
 
«Այս հռչակագիրը չափազանց կարևոր է Արցախի ժողովրդի համար: Սա ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, որը կոչ է անում  զինադադարի անհապաղ վերականգնման ու ամրապնդման  և, միանշանակ, սատարում է բանակցությունների ու ժողովրդի կամարտահայտության միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ նաև շատ կարևոր ուղերձ է, որ մենք միայնակ չենք՝ խաղաղ, անվտանգ և ժողովրդավար ապագայի համար մեր պայքարում, և չնայած մեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, այնուամենայնիվ,  մենք միավորված ենք նույն տեսլականի և նույն արժեքների շուրջ»,- ասված է Աշոտ Ղուլյանի շնորհակալական նամակում:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play