ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը


ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

  • 22-04-2016 10:53:48   | Հայաստան  |  Քաղաքական

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի առնչությամբ հանդես է եկել մեկնաբանությամբ։
 
Մեկնաբանության մեջ նշված է. «Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող իրավիճակի համատեքստում ռուսական կողմը հաստատակամ է այն հարցում, որ 1994թ. կնքված Հրադադարի, ինչպես նաև ի զարգացում դրա 1995թ. կնքված Հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը կրում են անժամկետ բնույթ ու նախկինի պես հանդիսանում են հակամարտության գոտում հրադադարի գործընթացի հիմքը։ Այս սկզբունքային դիրքորոշումը, որն ամբողջապես համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ընդհանուր մոտեցմանը, ներկայացվել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչության` ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանն ուղղված նոտայում»։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play