Մարտակերտում հանրգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին


Մարտակերտում հանրգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

  • 24-04-2016 13:44:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Այսօր` ապրիլի 24-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ շրջվարչակազմի աշխատողներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ եւ աշխատողներ, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավարը, ուսուցիչներ եւ աշակերտներ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել շրջկենտրոնի՝ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը , ՊԲ N զորամասերի սարկավագներ՝ Գոռ Գյուրջյանը եւ Հովհաննես Անդրյանը հոգեհանգստյան կարգ են մատուցել ` ի հիշատակ 1,5 միլիոն անմեղ զոհերի:

 
 
Artsakhpress.am
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play