Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի արդարադատության նախարարի հետ


Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի արդարադատության նախարարի հետ

  • 27-04-2016 14:30:03   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ արդարադատության նախարար Մոսթաֆա Փուրմոհամմադիի հանդիպումը:
 
Զրույցի քննարկվել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների քաղաքական և տնտեսական ոլորտներին վերաբերող հարցերը:
 
Անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումներին, որի համատեքստում նախարար Փուրմոհամմադին ներկայացրել է իրանական կողմի ձեռնարկվող ջանքերը` բախումների հանդարտեցմանը և ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատմանը նպաստելու ուղղությամբ:
 
ՀՀ դեսպանը ներկայացրել է հայկական կողմի նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստան-Իրան հարաբերությունների արդյունավետության բարձրացման և տարածաշրջանում կայունության ապահովման գործում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն