Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկումը մնացել է թղթի վրա


Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկումը մնացել է թղթի վրա

  • 27-04-2016 14:57:01   | Իրան  |  Հասարակություն

Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Համենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանել է միայն թղթի վրա, իսկ գործնականում նրանք գործարարներին վախեցնում են երկրում ներդրումներ չկատարելու համար:
 
gazeta.ru-ի փոխանցմամբ` Թեհրանում դիմելով աշխատողներին` վերջինս նշել է, որ թղթի վրա ԱՄՆ-ն թույլ է տալիս արտերկրյա բանկերին գործարքներ կնքել Իրանի հետ, սակայն իրականում նրանք ստեղծում են «իրանաֆոբիա», ուստի ոչ ոք Իրանում բիզնես չի հիմնում: 
Նրա խոսքերով`  ԱՄՆ-ի իշխանություններն ասում են, որ պատժամիջոցների ռեժիմը դեռևս ուժի մեջ է, որպեսզի վախեցնեն Իրանում օտարերկրյա ներդրողներին: 
Ավելի վաղ, Ալի Համենեին հեռուսաաեթերում ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին անվանել էր երկրի թշնամիներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն