Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին


Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

  • 27-04-2016 20:03:51   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին:
 
Նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
 
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց հանդիպմանը ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play