Հակառակորդը արկակոծել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը


Հակառակորդը արկակոծել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը

  • 27-04-2016 22:45:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է հակառակորդի կողմից: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ):
Շփման գծի հյուսիսարելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play