Եթե 18 տարին լրացած բոլոր տղաները գնան բանակ՝ սահմանում միայն անապահովները չեն լինի. պատգամավոր


Եթե 18 տարին լրացած բոլոր տղաները գնան բանակ՝ սահմանում միայն անապահովները չեն լինի. պատգամավոր

  • 27-04-2016 23:49:49   | Հայաստան  |  Քաղաքական

«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով պետք է 18 տարին լրացած եւ զինապարտության ենթակա արական սեռի բոլոր ՀՀ քաղաքացիները զորակոչվեն, նպատակ ունի սոցիալական անարդարությունը վերացնելու եւ Հայաստանի անվտանգության խնդիրները լուծելու: NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, որը «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի համահեղինակներից է, նշեց, որ նախագիծը կառավարությանն է ներկայացվել դեռեւս 2014թ., այդ ժամանակ նախագիծը չի մերժվել, պատասխանել են՝ «կփորձեն քաղաքական կոնսենսուս գտնել¦: Թեւան Պողոսյանի խոսքով, այժմ կառավարությունը որոշել է այդ նախագծին անդրադառնալ՝ լրամշակվել է եւ մեկ ամիս անց կներկայացվի:
 
 
«Նպատակն այն է, որ ունենանք բանակ, որ երբեւէ ոչ մեկ չասի՝ ինչու մեկը ծառայեց, մյուսը՝ ոչ: Իսրայելում նույնիսկ աղջիկներն են ծառայում, իսկ մեր իրականության մեջ հակառակն է՝  հնարավորությունները շատ են, որպեսզի տղաները կարողանան բանակից ազատվել: Հիմա հարց է առաջանում՝ ինչու առաջնագծում չկան ապահով, հարուստ, պետական պաշտոնյաների երեխաներ եւ միայն անապահով ընտանիքների երեխաներն են զոհվում: Որովհետեւ իրենք ունակ են գնալ սովորելու, իրենց ծնողներն ունակ  են հատուկ դասախոսներ վարձել, քննությունները միշտ բարձր են ստանում եւ օրենքն իրենց ծառայելուց ազատում է: Դրա համար էլ  մենք այսօր առաջնագծում ապահով ընտանիքների երեխաներ չունենք, զոհվում են միայն անապահով ընտանիքների երեխաները:  Օրենքը պետք է բոլորի համար սարքել հավասար՝ կընդունվի ձրի, թե չի ընդունվի, թող իր պարտքը կատարի հայրենիքի նկատմամբ: Եթե այդ մարդը գիտությանը նվիրված է, ես վստահ եմ, որ բանակից գալուց հետո անպայման կշարունակի ուսումը»,-ասում է պատգամավորը:
Թեւան Պողոսյանը նշեց, որ ցանկալի է, որ կառավարության՝ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ընդունվի մայսին կամ հունիսին, որպեսզի օրենքը մինչեւ սեպտեմբերի 1-ը ուժի մեջ մտնի եւ նոր կրթական տարին սկսելուց հետո, բոլորը գիտակցեն՝ 18 տարին լրանալուց հետո պետք է բանակ գնան. «Իմանալով, որ մեր նախաձեռնությունը կա, փաստորեն հիմա իրենք իրենց սեփական նախաձեռնությամբ ինչ-որ նոր նախագիծ են մշակում, որը խոստացան, որ  մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը առաջակեց, որպեսզի մենք մեր մոտեցումները միացնենք այս հարցի վերաբերյալ: Ժամանակին Վազգեն Սարգսյանն էլ էր փորձում այս գաղափարը իրագործել, երբ մեր ընդդիմությունը համաձայն չէր, շատ ուսանողներ, ծնողներ դեմ էին եւ քաղաքական իրավիճակը թույլ չտվեց, որ իրագործվեր: Եթե այս օրենքը այն ժամանակ ընդունեինք, հիմա որեւէ մեկը չէր բարձրացնի հարցը՝ ապահով եւ անապահով ընտանիքների երեխաների առաջնագծում գտնվելու հարցը: Հիմա մի իրավիճակ է, երբ մեր ժողովուդրը ժողովդագրական, Հայաստանի անվտանգության խնդիրներից ելնելով՝ պետք է հասկանա, որ այս նախագծի ընդունումն օրհասական է»:
Պատգամավորը նշեց, որ կարելի է առաջարկել, որպեսզի այն տղաները, որոնք բանակում ծառայել են՝ ունենան արտոնություններ կրթական համակարգում՝ ավելի մատչելի գներով սովորելու հնարավորություն ունենան:
«Նրանք, որոնք առողջական խնդիրներ կամ այլ խնդիրներ ունեն, կարող են ազատվեն բանակից, չեմ կարծում ,որ մեր հարուստներն իրենց երեխաներին բոլորին հիվանդ կհանեն, որ ազատեն նրանց բանակից:  Նաեւ այն երիտասարդները, որոնք   հանճարեղ տաղանդ ունեն, օրինակ, եթե  5 միջազգային օլիմպադիա է հաղթել, կամ պարի ոլորտում յուրահատուկ տաղանդ ունի եւ ինքն այդ տարիքում պետք է ինչ-որ բաներ նվաճի: Կամ այն պատանիները, որոնք սուպերմաթեմատիկներ են, սուպերքիմիկներ, որոնք կարող են նպաստել նոր սպառազինություններ ստեղծելուն, միգուցե կարելի է քննարկել նրանց ազատման հարցը:
Ես վստահություն չունեմ, իհարկե, նորից կարող են կոռուպցիոն ռիսկեր օգտագործվել, սակայն, այն 2-3 հազար հոգին, որոնք օգտվում են տարկետումից  վերջում պարզվում է, որ բոլորը ապահով  ընտանիքներից են, պետք է լուծել այդ խնդիրը: Պետք  է սոցիալական վստահությունը ու սոցիալական արդարությանը վերականգնել, որն այսօրվա մեր բանակին օգտակար կլինի»,-ասաց պատգամավորը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play