Ռուսական կողմը դեմ է բանակցություններին, ամերիկյանը պնդում է հակառակը. «Հրապարակ»


Ռուսական կողմը դեմ է բանակցություններին, ամերիկյանը պնդում է հակառակը. «Հրապարակ»

  • 28-04-2016 08:08:14   | Հայաստան  |  Քաղաքական

«Հրապարակը» գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմը ոչ մի կերպ չի ցանկանում, որ բանակցություններ տեղի ունենան, իսկ ամերիկյան կողմը պնդում է հակառակը: Լավրովի այցին անմիջականորեն հաջորդած Քերրիի զանգը կողմերին հենց այդ նպատակն է հետապնդել: «Միշտ է այդպես եղել, ԱՄՆ-ն թույլ է տվել, որ Ռուսաստանը «տապալվի», ու նոր ինքը մտնի խաղի մեջ:
 
Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը «Բլումբերգի» հետ հարցազրույցում ասաց, որ բանակցությունները վերսկսելը վստահության դեֆիցիտի այս փուլում անհնար է, սակայն ամերիկյան կողմը պնդում է ԵԱՀԿ վերահսկողությամբ էլեկտրոնային սարքերի եւ  դիտորդների տեղակայման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա ստուգել զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպքը, ինչը, ի դեպ, մեզ շատ ձեռնտու է. ռուսական կողմն անհանգստություն ունի, որ ինչ-որ պահի Հայաստանը կարող է տալ դրան իր համաձայնությունը` նստելով բանակցային սեղանի շուրջ:
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր տեղեկություններով, «Քերրիի ու Ալիեւի միջեւ զրույցը շատ ավելի կոշտ պետք է եղած լինի»,- ասաց իշխանական աղբյուրը»: 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play