87 վիրավոր դուրս է գրվել. ԱՆ


87 վիրավոր դուրս է գրվել. ԱՆ

  • 28-04-2016 14:36:37   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած  ռազմական գործողությունների հետևանքով Երևանի տարբեր բժշկական հաստատություններում գտնվող վիրավորների առողջական վիճակը շարունակում է մնալ  ուշադրության կենտրոնում:
 
Ըստ անհրաժեշտության հանրապետության առաջատար նեղ մասնագետների ներգրավվմամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարություն ամեն օր  տեղեկատվություն է   ստացվում վիրավորների առողջական վիճակի շարժընթացի մասին: Ուշադրության կենտրոնում է վիրավորների հետագա վերականգնողական բուժման, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ապաքինման կազմակերպումը:
 
Քառօրյա պատերազմի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստացել 125 վիրավոր,  հաջորդող օրերին ընդունվել են ևս 34-ը:  Մասնագետների համատեղ  ջանքերով` արդեն 87 վիրավոր է դուրս գրվել բժշկական կենտրոններից:  Այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է գնահատվում 2, իսկ ծանր` 6 վիրավորների առողջական վիճակը:
 
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում  համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց:
 
Հիշեցում. խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` (+374 10) 52-88-72 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Հասարակություն