Ադրբեջանական զինուժը հրթիռակոցել է Մատաղիս բնակավայրը. ԼՂՀ ՊՆ (Տեսայնութ)


Ադրբեջանական զինուժը հրթիռակոցել է Մատաղիս բնակավայրը. ԼՂՀ ՊՆ (Տեսայնութ)

  • 28-04-2016 15:02:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական



Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էինք ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին: Ղարաբաղյան կողմը, հավատարիմ մնալով իր որդեգրած փաստերի լեզվով մարտավարությունը, ներկայացնում է ապրիլի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական