Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ամերիկյան ականավոր դիվանագետ և քաղաքագետ Էդվարդ Ջերեջյանին


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ամերիկյան ականավոր դիվանագետ և քաղաքագետ Էդվարդ Ջերեջյանին

  • 28-04-2016 17:37:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ականավոր ամերիկյան դիվանագետ, Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, դեսպան Էդվարդ Ջերեջյանին:
 
Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
 
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի շարունակվող կոպտագույն խախտումները, խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը խափանելու փորձերը։
 
Էդվարդ Նալբանդյանն ու Էդվարդ Ջերեջյանը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում զարգացումների, հրատապ միջազգային խնդիրների շուրջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն