Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ


Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ

  • 28-04-2016 17:50:18   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:
 
Հանդիպմանն ընդգծելով հայ-լիբանանյան հարաբերությունների ջերմ բարեկամական բնույթը՝ խորհրդարանի նախագահը հաջողություններ մաղթեց ՀՀ դեսպանին իր պաշտոնական առաքելության մեջ: Լիբանանի խոհրդարանի նախագահը խոստացավ ամենայն աջակցություն ցուցաբերել՝ երկու ժողովուրդներին առավել մերձեցնելու, առկա մարտահրավերներին համատեղ դիմակայելու գործում:
 
Իր հերթին ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարության ընթացքում ամենայն ջանք կներդրվի շարունակելու և զարգացնելու երկու բարեկամ երկրների հարաբերությունները, առավել ամրապնդելու կապերը բոլոր բնագավառներում:
 
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին: Շեշտադրվեց իրավիճակը բացառապես խաղաղ, բանակցային եղանակով կարգավորելու հրամայականը:
 
Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների, կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը: Նաբիհ Բըրին պարզաբանեց Լիբանանի նոր ընտրական օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը, ներքաղաքական ներկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն