Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում


Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում

  • 28-04-2016 17:53:28   | Իսպանիա  |  Մամլո հաղորդագրություն

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Իսպանիայի տարբեր հայաշատ քաղաքներում անց են կացվել մի շարք միջոցառումներ:
 
Ապրիլի 24-ին Մադրիդում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի բարեխոսման կարգ:
 
Բարսելոնայում ապրիլի 23-ին տեղի ունեցավ հավաք-մոմավառություն Բարսելոնայում տեղադրված Խաչքարի մոտ։ Արարողության ընթացքում հնչեցին ելույթներ, երաժշտական կատարումներ: Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։
 
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Վալենսիայում մեկնարկեցին ապրիլի 22-ին: Միսլատայի Մշակույթի Տանը տեղի ունեցավ «Սպի» ֆիլմի իսպաներեն տարբերակի («El padre») ցուցադրումը, որին ներկա էին բազմաթիվ հայ, իսպանացի և այլազգի հանդիսատեսներ Վալենսիայից, Միսլատայից, Կարկախենտից, Մանիսեսից, Կույերայից, Սիյայից և մարզի այլ քաղաքներից: Ապրիլի 24-ին տեղի ունեցավ բողոքի երթ՝ Թուրքիայի և Իսպանիայի կառավարությունների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Երթի մասնակիցները Վալենսիայից շարժվեցին Միսլատա, ուր երթն ամփոփվեց Միսլատայի «Կենաց ծառ» հայկական հուշարձանի մոտ ելույթներով և մոմավառությամբ:
 
Նույն պահանջով երթեր և հավաքներ տեղի ունեցան նաև Իսպանիայի այլ հայաշատ համայնքներում, մասնավորապես՝ Ալիկանտեում, Մալագայում, Սան Սեբաստիանում: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն