Քննարկվել են հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությանը վերաբերող հարցեր


Քննարկվել են հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությանը վերաբերող հարցեր

  • 28-04-2016 18:11:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 28-ին հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի գենդերային ծրագրերի պատասխանատու Լիանա Աղաբեկյանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետ, գենդերային հարցերով խորհրդական Կոմիլա Ռահիմովայի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Պողոսյանը:
 
Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ եւ իր նկատառումներն է ներկայացրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից իրականացվող կուսակցական աշխատանքում կանանց մասնակցությանն ու դերին վերաբերող ծրագրի առնչությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանում դրական քայլեր են կատարվում հանրային կյանքում կանանց դերի բարձրացման ու ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ:
 
Տիկին Նաղդալյանը հյուրերին ներկայացրել է նաեւ մեր երկրում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացները, անդրադարձել Ընտրական օրենսգրքի նախագծով ընտրություններին կանանց մասնակցությանը վերաբերող փոփոխություններին եւ կարեւորել կանանց մասնակցության ընդլայնումը ՏԻՄ ու համապետական ընտրություններին:
 
Ռուզաննա Մուրադյանն անդրադարձել է կուսակցական աշխատանքում կանանց ներգրավվածությանը, ներկայացրել ՀՀԿ կանանց խորհրդի կառույցներում ընդգրկված կանանց աշխատանքը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գենդերային հարցերին առնչվող ծրագրերին եւ փաստաթղթերին, կանանց քաղաքական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ջանքերին, քաղաքական ու հասարակական գործընթացներին կանանց մասնակցության խթանմանը եւ այլ հարցերի: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն