Նախիջևանի հետ սահմանին ռազմական շարժ է նկատվել. «Հրապարակ»


Նախիջևանի հետ սահմանին ռազմական շարժ է նկատվել. «Հրապարակ»

  • 29-04-2016 10:02:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաև Հայաստանի սահմանների մոտակայքում։ Մասնավորապես, Նախիջևանի հետ սահմանին շարժ է նկատվել։ Մեր տեղեկությունը, որ երկու օր առաջ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է հայտնվել նաև Երասխի դիրքերի մոտակայքում, հաստատեց Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։ Նա ասաց, որ ինքն էլ է այդ մասին լսել զորամասի զինվորականներից։ Հայ զինվորականները չեն կարողացել ոչնչացնել սարքը՝ կրակել են, չի կպել։ Ի դեպ, նախօրեին անօդաչու թռչող սարքեր են երևացել նաև Տավուշի սահմանների երկայնքով»: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը