МиГ-29-ի թռիչքային վարժանքներ Հայաստանում


МиГ-29-ի թռիչքային վարժանքներ Հայաստանում

  • 29-04-2016 10:17:28   | Հայաստան  |  Քաղաքական

 Հայաստանում տեղակայված ՌԴ «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում МиГ-29 կործանիչների օդաչուներն անցել են հատուկ թռիչքային վարժանքների անցկացմանը, որը ներառում է նաեւ բարդ թռիչքաձեւեր, տեղեկացնում է Մեդիամաքսը:
 
Բարդ եւ բարձրագույն թռիչքաձեւերն օդաչուներն իրականացնելու են ինչպես առանձին, այնպես էլ զույգերով եւ խմբերով, ինչպես նվազագույն, այնպես էլ առավելագույն բարձրությունների վրա՝ 25 մետրից մինչեւ 10 կմ՝ 1000 կմ/ժ արագությամբ: 
 
Հատուկ պարապմունքների ընթացքում օդաչուները կատարելու են ավիացիոն տեխնիկայի խափանման պատճառով օդում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում գործողություններ, ինչպես նաեւ պայմանական հակառակորդի ավիացիայի հարձակումներից խուսափելու մանեւրներ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play