«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել. ԱՆ


«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել. ԱՆ

  • 29-04-2016 11:40:53   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երեկ Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել: Բժշկական կենտրոնի տնօրինությունը արձանագրված դեպքի մասին տեղեկացրել է գլխավոր ՀՀ ԱՆ մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին: Իրավապահ մարմիններին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
 
ՀՀ առողջապահության նախարարը  նույն օրը` ապրիլի 28-ին հրավիրել է խորհրդակցություն «Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի և ոլորտի   առաջատար մասնագետների մասնակցությամբ:
 
Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը  նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում:  Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը:
 
Խորհրդակցության ընթացքում նախարարն ընդգծել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք գտնվում է իր ուշադրության կենտրոնում, հանձնարարել է կատարել դեպքի մասնագիտական անաչառ և օբյեկտիվ ուսումնասիրություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play