Բախումներ ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ


Բախումներ ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ

  • 29-04-2016 12:17:09   | Ռուսաստան  |  Քաղաքական

Սանկտ-Պետերբուրգում դաղստանցիների եւ ադրբեջանցիների միջեւ զանգվածային բախում է տեղի ունեցել:
 
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, բախման ժամանակ կողմերը հրազեն են օգտագործել:
 
Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Լենինգրադի մարզի գծով վարչության հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին մոտ ժամը 16:00-ին: Սանկտ-Պետերբուրգի Վասիլեւսկի օստրով շրջանում ծագումով Դաղստանից եւ Ադրբեջանից անձանց միջեւ փոխհրաձգությունից հետո երկու հոգի ձերբակալվել են:
 
Դիմակայության պատճառը հայտնի չէ: Նախնական տվյալներով` փոխհրաձգութունից  ոչ ոք վնասվածք չի ստացել: Միջադեպի լուսանկարները տարածվել են «Vkontakte» սոցիալական ցանցում:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական