Հայաստանի արտգործնախարարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահին


Հայաստանի արտգործնախարարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահին

  • 29-04-2016 12:22:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանին։ 
 
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը հայ երիտասարդների կրթության, վերապատրաստման գործում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց հիմնադրամի և ՀՀ ԱԳՆ միջև հաստատված համագործակցությունը:
 
Ասո Տավիթյանը վստահեցրեց, որ իր ստեղծած հիմնադրամի գործունեությունն՝ ի նպաստ Հայրենիքի, շարունակական բնույթ է կրելու։
 
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ 
 
Մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play