Ադրբեջանը աննախադեպ տարբերակ է գտել զոհված զինվորների դիակները թաքցնելու համար


Ադրբեջանը աննախադեպ տարբերակ է գտել զոհված զինվորների դիակները թաքցնելու համար

  • 29-04-2016 12:41:32   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հավաստի աղբյուրների տվյալներով, բացահայտվել է, թե Ադրբեջանի կողմից զոհված զինվորներին որտեղ են թաքցնում:
 
Որպեսզի երկրում բողոքի ալիք չբարձրանա միանգամից շատ զոհեր տալու առիթով, Ադրբեջանի զինվորական ղեկավարությունն օրերով ու շաբաթներով թաքցնում է զոհերին` այդ ընթացքում ամեն օր 3-4 զոհվածի անուն են տալիս և դիակների թաքստոցից օրական նույնքան դիակ են հանձնում հարազատներին:
Տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե 60-70 զոհ ունեն, այլ օրական 3-4` սահմանային հրետակոծության ընթացքում:
Առավել հետաքրքիր է, թե որտեղ են պահում դիակները: Չեք հավատա, բայց փաստ է: Արցախին սահմանամերձ տարածքներում Ադրբեջանը բավականին մեծ թվով գինու գործարաններ ունի, որոնք վաղուց չեն աշխատում, և զինվորականները որոշել են դրանք բանակին ծառայեցնել: Ի՞նչ են անում: Բոլոր գործարաններում կան խաղողի, գինու հսկայական պահեստարաններ` գետնափոր շինություններ: Ռազմաճակատից զոհվածներին ավտոմեքենաներով տեղափոխում են գինու գործարանների գետնափոր պահեստարաններ, և, այդ սառը շինություններում տասնյակներով, հարյուրներով կուտակելով, օրական մի քանի դիակ են հանում, որ տպավորություն ստեղծվի, թե պատահական գնդակից են զոհվել, ոչ թե տասնյակներով կոտորվել են մարտերում:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը