Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել
29-04-2016 13:16:14 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմը, Յուրի Հայրապետյանը հրաժարականը պլանավորել էր տարեսկզբին, սակայն հետաձգել էր՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը: