Համագործակցության հուշագիր` Դավթաշեն վարչական շրջանի և Մարալիկ քաղաքի միջև


Համագործակցության հուշագիր` Դավթաշեն վարչական շրջանի և Մարալիկ քաղաքի միջև

  • 29-04-2016 13:52:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի համագործակցության շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հյուրընկալել է Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը:
 
Հաշվի առնելով երկու կողմերի միջև գործընկերային և բարեկամական կապեր հաստատելու փոխադարձ պատրաստակամությունը` Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության հեռանկարներն ու մի շարք բնագավառներում Դավթաշեն վարչական շրջանի հաջողված փորձը Մարալիկում ներդնելու հնարավորությունները:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play