Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում


Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

  • 29-04-2016 14:03:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 192 հեռախոսազանգ:
 
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 161-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 31 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 63 հեռախոսազանգ, որոնցից 51-ին լուծում է տրվել, իսկ 12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play