Երևանյան անմոռանալի օրեր`ստեփանակերտցի երեխաների համար


Երևանյան անմոռանալի օրեր`ստեփանակերտցի երեխաների համար

  • 29-04-2016 14:08:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցության ծրագրի շրջանակում Նորք-Մարաշ վարչական շրջանում էին հյուրընկալվել զոհված ազատամարտիկների ընտանիքների ստեփանակերտցի 11 երեխաներ:
 
Կազմակերպիչները հոգ էին տարել, որպեսզի արցախցի պատանիների ու աղջիկների երևանյան քառօրյա հանգիստը հնարավորին հագեցած լինի: Նախաձեռնել էին այցելություններ մայրաքաղաքի կրթամշակութային օջախներ՝ Հովհ. Թումանյանի թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Թումոյի այգի և այլ վայրեր: Ծրագրից դուրս խնամատար ընտանիքներն իրենք են կազմակերպել երեխաների առօրյան`շեշտը դնելով մայրաքաղաքի զբոսաշրջային և ժամանցային վայրերին: Հիշեցնենք, որ մինչ զբոսաշրջային ծրագիրը, երեխաները մկրտվել էին Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում: Արցախ վերադառնալուց առաջ նրանք խոստովանել են, որ երևանյան այցելությունն ու երևանցիներից ստացած ջերմությունը, իրոք, անմոռանալի կդառնան:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play