Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱՄՆ կոնգրեսում


Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱՄՆ կոնգրեսում

  • 29-04-2016 16:07:52   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 27-ին ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ամենամյա միջոցառումը:
 
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ կոնգրեսի քսան անդամներ, ներառյալ սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ռոբերտ Դոլդը, ինչպես նաև ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Միջոցառմանը մասնակցում էին Ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարները:
 
ԱՄՆ կոնգրեսականները նաև անդրադարձան Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիային և դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի ու նրա քաղաքացիական բնակչության դեմ ռազմական ուժի գործադրման` կոչ անելով անմիջապես կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած բնույթի ռազմական օգնությունը ԱՄՆ կողմից:
 
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին նաև հունական, ասորական և քրդական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն