ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հետ


ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հետ

  • 29-04-2016 16:14:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ու հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը հյուրընկալվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և ընկերության աշխատակիցների հետ անցկացվել է քննարկում «Քաղաքացիների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով: 
 
«Հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառումը ընկերությունում, որպես ներքին ընթացակարգերի, կանոնակարգերի և գործընթացների բաղկացուցիչ մաս, նման է առողջ ապրելակերպի կանոններին հետևելուն: Ընկերությունը նման է կենդանի օրգանիզմի. առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է հետևել որոշակի կանոնների՝ զերծ մնալ վտանգավոր սովորություններից, նվազեցնել առողջության ռիսկերը և պարբերաբար ստուգել առողջական վիճակը՝ հնարավոր հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար, հատկապես եթե խոսքն այնպիսի վտանգավոր, ձևափոխվող և վարակիչ հիվանդության մասին է, ինչպիսին կոռուպցիան է: Շատ ավելի դյուրին է կանխարգելել հիվանդությունը, քան պայքարել դրա հետևանքների դեմ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
Քննարկման սկզբում ներկայացվել են հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ կառուցվածքն ու արդի խնդիրները: Այնուհետև տեղի է ունեցել ակտիվ քննարկում բանախոսների և աշխատակիցների միջև: Ներկայացվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում մասնավոր հատվածն ընդգրկելու մարտավարական-տեսական մոտեցումներ ու գործնական օրինակներ: Այս քննարկումն իր տեսակի մեջ առաջինն էր՝ ԹԻՀԿ մասնակցությամբ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play