Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի ազգային թանգարանի տնօրենի հետ


Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի ազգային թանգարանի տնօրենի հետ

  • 29-04-2016 16:18:58   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի ազգային թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի գլխավոր տնօրեն Ջեբրայիլ Նոուքյանդեի հետ:
 
Քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Այդ համատեքստում դեսպանը հայտնել է երկու հաստատությունների միջև համագործակցության իրավական հիմք ձևավորելու շուրջ հայկական կողմի պատրաստակամությունը:
 
Այնուհետև Ջեբրայիլ Նոուքյանդեի ուղեկցությամբ կատարվել է շրջայց թանգարանով՝ նախաիսլամական շրջանի պատմության սրահներ, որտեղ ՀՀ դեսպանը ծանոթացել է Իրանի հնագույն պատմությանը վերաբերվող բազմաթիվ ցուցանմուշների:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play