Հալեպում ինտենսիվ կրակահերթի է ենթարկվել ՌԴ հյուպատոսությունը և մզկիթը


Հալեպում ինտենսիվ կրակահերթի է ենթարկվել ՌԴ հյուպատոսությունը և մզկիթը

  • 29-04-2016 20:04:26   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիական Հալեպ քաղաքը ինտենսիվ կրակահերթի է ենթարկվել: Կրակի տակ են հայտնվել ռուսական գլխավոր հյուպատոսությունը և  մզկիթը: korrespondent.net-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է, որ ապրիլի 28-ի ցերեկային ժամերին դեսպանատան շենքը գնդակոծվել է ականանետերից: Հյուպատոսության շենքի տարածք մի ական է ընկել, ևս երեքը պայթել են շենքի ցանկապատի արտաքին կողմից: Ռուս դիվանագետները կրակոցները որակել են որպես ահաբեկչական հարձակում: 
 
«Նախմական տվյալներով` կրակահերթը կրել է դիտավորյալ բնույթ և իրականացվել է «Ջաբհադ ան-Նուսրա» խմբավորման զինյալների կողմից»,- ասված է հաղորդագրությունում: 
Հիշեցնենք, որ Հալեպում Ռուսաստանի հյուպատոսության աշխատանքը դադարեցվել էր 2013 թվականի հունվարին, երբ աշխատակիցները տարհանվել էին, մասամբ տեղափոխվել Դամասկ: 
Նախնական տվյալներով` կրակահերթի զոհ է դարձել 15 մարդ, ևս 30-ը վիրավորվել են: 
Երեկ Հալեպի վրա արձակված ավիահարվածների արդյունքում էլ զոհվել էր 60-ից ավելի մարդ:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն