Ստեփանակերտում Արցախի անկախության ճանաչման հայաստանյան օրինագիծը համարում են բանակցությունները վերակենդանացնող գործոն. «Արմենպրես»


Ստեփանակերտում Արցախի անկախության ճանաչման հայաստանյան օրինագիծը համարում են բանակցությունները վերակենդանացնող գործոն. «Արմենպրես»

  • 05-05-2016 17:23:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Ստեփանակերտում կարևորում են Հայաստանի կառավարության կողմից Արցախի անկախության ճանաչման մասին
օրենքի նախագիծը խորհրդարան ուղարկելու որոշումը:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ սրանով սկիզբ է դրվում Հայատանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացին, որն, իհարկե, կարող է տարիներ տևել:
 
«Սակայն սա շատ կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, ինչպես նաև գրեթե փակուղում գտնվող բանակցային գործընթացի վերակենդանացման համար»,- ընդգծեց Բաբայանը: Նա հավելեց նաև, որ սա նաև մեսիջ է  ադրբեջանին և արտաքին աշխարհին, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման դեպքում Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից պարզապես այլընտրանք չի ունենալու: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ
Քոչարյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play