Արեւմուտքը որոշել է ազատվել Էրդողանից


Արեւմուտքը որոշել է ազատվել Էրդողանից

  • 15-05-2016 21:17:21   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Թուրքիայի նախագահը Սիրիայի հետ սահմանամերձ Քիլիս քաղաքում հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ցամաքային ռազմական գործողությունները դրանք ինքնապաշտպանություն են լինելու: Հավանաբար, Էրդողանը նկատի է ունեցել սահմանամերձ Ազեզ քաղաք ներխուժումը , ինչի վերաբերյալ բազմիցս է արտահայտվել: 
 
Էրդողանից այս պահին ամեն ինչ սպասելի է: 
 
Այս պարագայում հետաքրքիր կլինի ՆԱՏՕ-ի արձագանքը, երբ անդամ երկրներից մեկը ներխուժում է այլ երկիր, առանց այդ երկրի եւ ՄԱԿ-ի Անվատանգության խորհրդի թույլտվության: Իսկ ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի Թուրքիայի նման քայլին: 
 
Միանշանակ, Թուրքիան դե ֆակտո դուրս կմնա ՆԱՏO-ի կազմից, իսկ դե յուրե միայն ժամանակի հարց կլինի: 
 
Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ թուրքական զորքերը ներխուժեն Սիրիա, մնան այնտեղ, ինչպես դա եղավ Իրաքի հյուսիում: Ռուսները Սիրիան կվերածեն ոչ միայն ռուս-թուրքական բախումների թատերաբեմի, այլ նաեւ մինչեւ ատամները կզինեն քրդական ուժերին ոչ միայն երկրի հյուսիսում, այլ նաեւ Թուրքիայի հարավ-արեւելքում: 
 
Թուրքիան ստիպված կլինի միաժամանակ մղել եւ քաղաքացիական պատերազմ, եւ դիմակայել ռուսական, սիրիական եւ քրդական կոալիցիային: 
 
Արդյոք Թուրքիան ունի այնքան ներուժ, որ միայնակ կարողանա իրագործել իր պլանները, քանի որ բացառվում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աջակցությունն այս գործում: 
 
Իհարկե ՝ ոչ: 
 
Հետեւաբար մեծ խաղ է գնում եւ Արեւմուտքը որոշել է ազատվել Էրդողանից եւ «գորշ գայլին միայնակ թողնել գորշ արջի երախում»: 
 
Արդյունքում Էրդողանի կործանման հետ Թուրքիայի մասնատումն անխուսափելի կլինի, ինչպես զգուշացրել էր Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակ Զախարովան, Էրդողանին հիշեցնելով Օսմանյան կայսրության ճակատագիրը: 
 
Կայսրության փլուզումից հետո Խորհրդային Ռուսաստանը փրկեց Թուրքիայի վերջնական ոչնչացումից, իսկ հիմա դա կարող է անել իր ձեռքով: 
 
Էդիկ Հովսեփյան 
Armweeklynews.am [14.05.2016] 
 
------------------------
Այս հարցով՝ տես, «Սիրիայի հայության իրավունքների եւ ինքնապաշտպանության իրավունքի մասին», Արեւմտյան Հայաստանի Կառավարության Արտաքին Գործերի Հանձնաժողով, 25.08.2012 թ. : http://nt.am/am/news/170795/ 
 
-----------------
 
Այս հարցով՝ տես նաեւ, Ближний Восток под гнетом терроризма: как спасти Турцию от распада,Ариф Асалыоглу, 14 Мая 2016, 13:16
 
//regnum.ru/news/polit/2132063.html Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на ИА REGNUM.http://regnum.ru/news/polit/2132063.html
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն