1in.am. Մայիսի 16-ը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է դառնալ օրացուցային նշանակալի օրերից մեկը:
Համենայն դեպս, Վիեննայում այսօր սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպում, որը հաջորդում է Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան տապալված ագրեսիային: Վիեննայի հանդիպումը առանձնահատուկ է նրանով, որ անցնելու է միջազգային բավական բարձր ներկայացուցչականության պայմաններում: Դրա շրջանակում Վիեննայում կլինեն ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները, այլ նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Այս ներկայացուցչականությունը, բնականաբար, առավել մեծ սպասումներ է առաջացնում Վիեննայի հանդիպումից, թեև պետք է նկատել նաև, որ ներկայիս լարվածության փուլում միայն լարվածության փոքրիշատե նվազումն արդեն կարող է մեծ բան լինել: Այդուամենայնիվ, անկասկած է, որ ամենևին անհիմն չէ հարցը, թե արդյոք Վիեննայում փորձ կարվի՞ հակամարտող կողմերի առաջ դնել որևէ փաստաթուղթ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ այս պահին բանակցության մասին խոսելն անիմաստ է: Դա նշանակում է, որ Երևանը Վիեննայում չի գնա կարգավորման բովանդակային որևէ քննարկման: Այդ դեպքում առավել ևս շարունակում է հիմնավոր լինել այն հարցը, թե այնուհանդերձ ինչի՞ համար է Սերժ Սարգսյանն ընդհանրապես գնում Վիեննա: Ավելին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Սարգսյանն այդուհանդերձ վերջին պահին հրաժարվի հանդիպել Ալիևին: Իհարկե, նույնքան, իսկ գուցե նույնիսկ պակաս հրատապ չէ նաև այն հարցը, թե ինչի համար է Վիեննա գնում Ալիևը: Առավել ևս, որ կան հիմքեր եզրակացնելու, որ Ալիևը Վիեննա այնքան էլ ինքնակամ չի գնում, և նրան դիվանագիտորեն, այսպես ասած, բերման են ենթարկել: Մասնավորապես, ուշագրավ է, որ Վիեննայի հանդիպման մասին համանախագահների հայտարարությունից առաջ եղավ որոշակի հայտարարություն՝ կապված համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հնարավոր հանդիպման վերաբերյալ: Մամեդյարովը հայտարարել էր, որ առաջիկայում երոպական քաղաքներից մեկում, հավանաբար Բրյուսելում, կարող է լինել իր և համանախագահների հանդիպումը: Սակայն ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը շատ արագ հայտարարեց, որ համանախագահները չեն պլանավորում հանդիպում Մամեդյարովի հետ: Դրանից մի քանի օր անց եղավ հայտարարությունը նախագահների հանդիպման մասին: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանը խուսափում էր այդ հանդիպումից և ցանկանում էր արտգործնախարարի մակարդակով հանդիպել համանախագահների հետ, սակայն նրանք Բաքվին մերժել են և պնդել, որ Ալիևը պետք է ներկայանա Սարգսյանի հետ հանդիպման:
Սա նշանակու՞մ է արդյոք, որ Վիեննայում Ալիևին սպասվում է ոչ այնքան ցանկալի զարգացում: Դժվար է ասել: Միաժամանակ հատկանշական է, որ Վիեննայի հանդիպումից ժամեր առաջ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փաստացի մերժվում է կառավարությունում դրական եզրակացություն ստացած Արցախի անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը:
Արդյոք սա Վիեննայի ճանապարհին Երևանի փոխզիջո՞ւմ է: Այդ դեպքում Վիեննայում ի՞նչ է զիջելու Ադրբեջանը: Եթե Ադրբեջանի «զիջումը» լինելու է այն, որ նա ընդամենը համաձայնելու է հրաժարվել լայնածավալ ռազմական սադրանքներից, ապա այստեղ, մեղմ ասած, կարող է ստացվել մի պատկեր, երբ Ադրբեջանի շանտաժն աշխատում է, ինչն էլ նշանակում է, որ Բաքուն վաղ թե ուշ կրկին դիմելու է շանտաժի: Եթե Վիեննայում Ադրբեջանի զիջումը կլինի հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման գործում որևէ առարկայական քայլի համաձայնելը, ապա գոնե կարճաժամկետ իմաստով Երևանի համար կարող է որոշակիորեն հիմնավորված լինել Արցախի ճանաչումը առկախելը: Սակայն միայն կարճաժամկետ հատվածում, այն էլ եթե միջազգային մեխանիզմի ներդրումը առաջ շարժվի շոշափելի արագությամբ և դինամիկայով՝ շփման գծում բերելով իրավիճակի էական փոփոխության և աներկբայորեն ուղեկցվելով 1994 թվականի հրադադարի պաշտոնապես վերհաստատումով:
Դա այն նշաձողն է Վիեննայի համար, որի դեպքում արժե խոսել Հայաստանի շահի նվազագույն սպասարկման մասին: Հակառակ դեպքում, Վիեննայի հանդիպումը հավասարազոր կլինի դիվանագիտական «հենակետերի» կորստի:Մայիսի 16-ը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է դառնալ օրացուցային նշանակալի օրերից մեկը: Համենայն դեպս, Վիեննայում այսօր սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպում, որը հաջորդում է Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան տապալված ագրեսիային: Վիեննայի հանդիպումը առանձնահատուկ է նրանով, որ անցնելու է միջազգային բավական բարձր ներկայացուցչականության պայմաններում: Դրա շրջանակում Վիեննայում կլինեն ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները, այլ նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Այս ներկայացուցչականությունը, բնականաբար, առավել մեծ սպասումներ է առաջացնում Վիեննայի հանդիպումից, թեև պետք է նկատել նաև, որ ներկայիս լարվածության փուլում միայն լարվածության փոքրիշատե նվազումն արդեն կարող է մեծ բան լինել: Այդուամենայնիվ, անկասկած է, որ ամենևին անհիմն չէ հարցը, թե արդյոք Վիեննայում փորձ կարվի՞ հակամարտող կողմերի առաջ դնել որևէ փաստաթուղթ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ այս պահին բանակցության մասին խոսելն անիմաստ է: Դա նշանակում է, որ Երևանը Վիեննայում չի գնա կարգավորման բովանդակային որևէ քննարկման: Այդ դեպքում առավել ևս շարունակում է հիմնավոր լինել այն հարցը, թե այնուհանդերձ ինչի՞ համար է Սերժ Սարգսյանն ընդհանրապես գնում Վիեննա: Ավելին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Սարգսյանն այդուհանդերձ վերջին պահին հրաժարվի հանդիպել Ալիևին: Իհարկե, նույնքան, իսկ գուցե նույնիսկ պակաս հրատապ չէ նաև այն հարցը, թե ինչի համար է Վիեննա գնում Ալիևը: Առավել ևս, որ կան հիմքեր եզրակացնելու, որ Ալիևը Վիեննա այնքան էլ ինքնակամ չի գնում, և նրան դիվանագիտորեն, այսպես ասած, բերման են ենթարկել: Մասնավորապես, ուշագրավ է, որ Վիեննայի հանդիպման մասին համանախագահների հայտարարությունից առաջ եղավ որոշակի հայտարարություն՝ կապված համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հնարավոր հանդիպման վերաբերյալ: Մամեդյարովը հայտարարել էր, որ առաջիկայում երոպական քաղաքներից մեկում, հավանաբար Բրյուսելում, կարող է լինել իր և համանախագահների հանդիպումը: Սակայն ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը շատ արագ հայտարարեց, որ համանախագահները չեն պլանավորում հանդիպում Մամեդյարովի հետ: Դրանից մի քանի օր անց եղավ հայտարարությունը նախագահների հանդիպման մասին: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանը խուսափում էր այդ հանդիպումից և ցանկանում էր արտգործնախարարի մակարդակով հանդիպել համանախագահների հետ, սակայն նրանք Բաքվին մերժել են և պնդել, որ Ալիևը պետք է ներկայանա Սարգսյանի հետ հանդիպման:
Սա նշանակու՞մ է արդյոք, որ Վիեննայում Ալիևին սպասվում է ոչ այնքան ցանկալի զարգացում: Դժվար է ասել: Միաժամանակ հատկանշական է, որ Վիեննայի հանդիպումից ժամեր առաջ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փաստացի մերժվում է կառավարությունում դրական եզրակացություն ստացած Արցախի անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը:
Արդյոք սա Վիեննայի ճանապարհին Երևանի փոխզիջո՞ւմ է: Այդ դեպքում Վիեննայում ի՞նչ է զիջելու Ադրբեջանը: Եթե Ադրբեջանի «զիջումը» լինելու է այն, որ նա ընդամենը համաձայնելու է հրաժարվել լայնածավալ ռազմական սադրանքներից, ապա այստեղ, մեղմ ասած, կարող է ստացվել մի պատկեր, երբ Ադրբեջանի շանտաժն աշխատում է, ինչն էլ նշանակում է, որ Բաքուն վաղ թե ուշ կրկին դիմելու է շանտաժի: Եթե Վիեննայում Ադրբեջանի զիջումը կլինի հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման գործում որևէ առարկայական քայլի համաձայնելը, ապա գոնե կարճաժամկետ իմաստով Երևանի համար կարող է որոշակիորեն հիմնավորված լինել Արցախի ճանաչումը առկախելը: Սակայն միայն կարճաժամկետ հատվածում, այն էլ եթե միջազգային մեխանիզմի ներդրումը առաջ շարժվի շոշափելի արագությամբ և դինամիկայով՝ շփման գծում բերելով իրավիճակի էական փոփոխության և աներկբայորեն ուղեկցվելով 1994 թվականի հրադադարի պաշտոնապես վերհաստատումով:
Դա այն նշաձողն է Վիեննայի համար, որի դեպքում արժե խոսել Հայաստանի շահի նվազագույն սպասարկման մասին: Հակառակ դեպքում, Վիեննայի հանդիպումը հավասարազոր կլինի դիվանագիտական «հենակետերի» կորստի: