«Թանգարանների գիշեր»-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ժամանակացույց)


«Թանգարանների գիշեր»-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ժամանակացույց)

  • 18-05-2016 16:05:53   | Արմավիրի մարզ  |  Մշակույթ

 
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կունենան հետևյալ ձեռնարկները:
Մայիսի 21, ժ. 15:00 - Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում տեղի կունենա գեղանկարիչ Վ. Սուրենյանցի «Աստվածամայրը Մանկան հետ» սրբապատկերի ցուցադրումը:
 
Մայիսի 21, ժ. 16:00 - Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում կներկայացվի բանախոսություն` «Օրհնություն նորանկախ Հայաստանին» խորագրով: Բանախոսն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Մայիսի 21, ժ. 18:30 - Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում կբացվի «Օրհնություն նորանկախ Հայաստանին» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացվելու են`
ա. Անկախության հռչակման և առաջին տարիների գործընթացների հետ կապված Կաթողիկոսական դիվանի վավերագրեր եւ նյութեր,
բ. Երանաշնորհ Տ.Տ. Վազգեն Ա. Հայրապետի գրասեղանի Եռագույն դրոշակը,
գ. Ամենայն Հայոց Կաթողիկոսներին տրված նորանկախ Հայաստանի պետական պարգևները,
դ. Հայոց Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի երկու տարբերակ` պատրաստված երջանկահիշատակ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց և Տ. Տ. Գևորգ Զ. Չորեքչյան Հայրապետների գահակալության տարիներին:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play