Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը այնպես, որ չնեղացնի իր գործընկեր Թուրքիային. Ուլլա Յելփքեի (Տեսագրություն)
19-05-2016 11:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Մայիսի 19–ին ժամը 11։00 -ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ Գերմաիայի Ձախ կուսակցության անդամներ, Բունդեստագի պատգամավոր տիկին Ուլլա Յելփքեի (Բեռլին), Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարդին Դոլցերի, Ալթոնայի քաղաքապետարանի խորհրդի անդամ Հասան Բուրգուջուօղլուի և տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանի մամուլի ասուլիսը։
Թեման՝ «Գերմանիայի Ձախ կուսակցության պատգամավորների պատվիրակությունը 2016 թ. մայիսի 16–ից գտնվում է Հայաստանում և մի շարք հանդիպումներ է ունեցել պատկան կառույցների և կազմակերպությունների հետ։ Մայիսի 18-ին պատվիրակությունը մեկնել է Արցախ և հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։ ՀՀ -ում և ԼՂՀ-ում անկացված հանդիպումների արդյունքները. հաջորդ 2 օրերի այցելությունների ժամանակացույցը և հետագա համատեղ ծրագրերը»։
Հինգշաբթի, 19 Մայիս 2016 թ.
Ժամը՝ 12.30–ին ՀՀ «Ձախ ուժերի» հետ հանդիպում, (Աբովյան փողոց, 11)
Ժամը՝ 14.30–ին Երևանի Պետական Համալսարանի «Հայագիտական Հարցերի Ինստիտուտ» այցելություն՝ ուսանողների և պրոֆեսորա–դասախոսական կազմի հետ հանդիպում, ԵՊՀ Գլխավոր շենք, 5-րդ հարկ Ալեք Մանուկյան փողոց, 1)