Շահան Գանտահարյան․ Բեկումնային պահ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցում
23-05-2016 13:35:38 | Չիլի | Վերլուծություն
Չիլիի խորհրդարանի բանաձեւը կարծում եմ ավելին է քան Ադրբեջանական ագրեսյայի դատարապրտումը։ Նախ իհարկե առաջին անգամն է, որ խորհրդարանի մակարադակով մի երկիր դատապարտում է Ադրբեջանական ագրեսիան, իրերը կոչում է իրենց անուններով, ,ագրեսորին մատնացույց է անում.հղում է կատարում 94-ի հրադադարին, որտեղ Ստեփանակերտը իբրեւ առանձին կողմ ստորագրել է այդ համաձայնագիրը։ Եւ մի քանի տեղ օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրը։ Օրէսնդրական հաստատություններում, երբ ուղղակի նշվում է հանրապետության անունը, կարծում եմ մեծ նշանակություն ունի։
Այս բոլորի շարժառիթային ուսումնասիրությունները իրենց հերթին։ Բայց փաստը մնում է փաստ, որ հարավային Ամերիկայի տարածաշրջանը շարոնակում է մնալ ամենակաեւորագոյն աշխարհագրական միջավայրը, որտեղ պարարտ ենթահող կարող է գտնել Արցախի հանրապետութեան միջազգային ճանաչումը։ Չմոռանանք, որ Ուրուգվայով սկսվեցին Հայոց ցեղասպանութեան միազգային ճանաչման երկրների շեքրթը։ Ուրուգվայը նաեւ առանձնանում է Ստեփանակերտի հետ իր ունեցած հարաբերություններով։
Չիլիի խորհրդարանի բանաձեւը գերագնահատած չենք լինի, եթե ասենք, որ բեկումնային պահ է մտցնում Արցախի հանրապետության միջազգային ճանաչման աշխատնքներում։