Նարեկ Դուրյանն հանդիսատեսին կներկայացնի իր նոր` «Իմ կնոջ անունն է Մորիս» կատագերգությունը


Նարեկ Դուրյանն հանդիսատեսին կներկայացնի իր նոր` «Իմ կնոջ անունն է Մորիս» կատագերգությունը

  • 24-05-2016 15:03:44   | Հայաստան  |  Մշակույթ

Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը, հունիսի սկզբին հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր՝«Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությունը: Ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 7-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնում: Հանդիսատեսը այս ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա նաև հունիս 9-ին և 11-ին:
 
Այս ներկայացման գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ Նարեկ Դուրյանը ծանոթացել է ֆրանսահայ  Րաֆֆի Շարտի հետ, ով հեղինակել է բազմաթիվ  պիեսներ, այդ թվում՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսը: Նարեկ Դուրյանն այս  պիեսի մասին շատ էր լսել, և տեղյակ էր, որ այն ստացված ներկայացում է ու  Փարիզում մեկ տարվա մեջ մեկ միլիոն հանդիսատես է ունեցել: Այս ներկայացումը աշխարհում ամենաշատ խաղացած պիեսներից է, բեմադրվեկ է 50-ից ավելի երկրներում:  
Այն բանից հետո, երբ հեղինակը տեսել է Նարեկ Դուրյանի  ներկայացումները՝  ցանկություն է հայտնել, որ այս պիեսը  բեմադրի հենց Նարեկ Դուրյանը:
Փակագծերը շատ չբացելով՝  նշենք, որ ներկայացումը 21-րդ դարի մարդկային «պրոդուկտի» մասին է, կին-տղամարդ հարաբերությունների մասին: Պիեսը տիպիկ ֆրանսիական իրավիճակային կատակերգություն է, որը Նարեկը Դուրյանն իր ոճով ադապտացրել է հայկական իրականությանը: Ներկայացմանը Նարեկ Դուրյանը խոստանում է հանդիսատեսին ապահովել երկու ժամ անդադար ծիծաղով:
Դերասանական կազմը բաղկացած է յոթ հոգուց՝ Նարեկ Դուրյան, Ռաֆայել Երանոսյան, Վահագն Գալստյան, Տաթև Միրումյան, Զավեն Աբրահամյան, Զարուհի Հովհաննիսյան, Գոհար Կարապետյան:  Ներկայացման պրոդյուսերն է՝ Քրիստինե Հովհաննիսյանը: 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play