«Արևելյան թևի ամրապնդման ՆԱՏՕ-ի ծրագիրը Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների անմիջական պատասխանն է».Պյոտր Պավել


«Արևելյան թևի ամրապնդման ՆԱՏՕ-ի ծրագիրը Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների անմիջական պատասխանն է».Պյոտր Պավել

  • 25-05-2016 20:15:00   | Վրաստան  |  Քաղաքական

«Արևելյան թևի ամրապնդման ՆԱՏՕ-ի ծրագիրը Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների անմիջական պատասխանն է», -մայիսի 25-ին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահ գեներալ Պյոտր Պավելը: «Ռուսաստանին սահմանակից երկրները սպառնալիք են զգում ռուսական ինքնավստահության կողմից, ագրեսիա են զգում: Այդ երկրներն ավելի վստահ են ուզում լինել ՆԱՏՕ-ի ներկայությամբ և ՆԱՏՕ-ի` գործողությունների պատրաստ լինելուն», -հայտարարել է ՆԱՏՕ-ի գեներալը:
 
Մայիսի 25-ին Թբիլիսիում Վրաստանի Տնտեսության նախարարության, «GeoAviaNavigation» ընկերության և «Ունիսոն» ապահովագրական ընկերության միջև պայմանագրի ստորագրման արարողություն է կայացել: Ստորագրված պայամանագրի տեքստի համաձայն` այն դեպքում, եթե Վրաստանի երկնքում GeoAviaNavigation ընկերության մեղքով տեղի ունենա որևէ ավիացիոն պատահար (այդ թվում նաև մարդկային զոհեր խլած), ապա ապահովագրական ընկերությունը լիարժեքորեն կծածկի պաճառված վնասը: «Այսօրվանից Վրաստանի երկինքն ապահովագրված է: Դա նշանակում է, որ եթե թռիչքի ժամանակ մեր օդային տարածքում տեղի ունենա որևէ անկանխատեսելի բան, պատասխանատվությունից լիովին ապահովագրված է երրորդ անձը: Այդ ապահովագրության առավելագույն գումարը կազմում է 500 000 000 դոլար», -մայիսի 25-ին հայտարարել է Վրաստանի Տնտեսության նախարարը:
Մայիսի 25-ին «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարել է երկրի Խորհրդարանի գործունեության գործադուլի սկզբի մասին: Խորհրդարանական խմբակցությունը պահանջում է Սամեգրելոյում զանգվածային կռվի հապշտապ հետաքննության և մասնակիցների պատիժ: Ընդդիմադիր խմբակցության հայտարարության համաձայն` «խորհրդարանի աշխատանքի գործադուլը կտևի այնքան, մինչ երկրի Դատախազությունը ամբողջությամբ չհետաքննի տեղի ունեցած դեպքը և չպատժի բոլոր մեղավորներին»:
«Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կհետևեն ԵԱՀԿ-ի դիտորդները», - մայիսի 25-ին հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը: Տվյալ հայտարարությունն արվել է Վրաստանի վարչապետի խորհրդարանական ընտրությունների ընթացքում մոնիտորինգի գործընթացում ԵԱՀԿ-ից հնարավորինս շատ դիտորդներ ներառելու խնդրանքին ի պատասխան: «Վրաստանի Կառավարությունը կապահովի ընտրությունների ժողովրդավարական սկզբունքների լիարժեք համապատասխանույթյուն և գործընթացի թափանցիկության համար ակնկալում է ԵԱՀԿ-ից ավելի շատ դիտորդներ»:
 
http://armenian-community.ge/News/1898
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play