Կյանքից հեռացել է Շչորս Բագրատի Դավթյանը…


Կյանքից հեռացել է Շչորս Բագրատի Դավթյանը…

  • 26-05-2016 18:35:17   | Հայիթի  |  Մամլո հաղորդագրություն
Խորին վշտով հայտնում ենք, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը կյանքից  հեռացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պատմաբան, լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ  Շչորս Դավթայնը, ով իր ապրած տարիների ընթացքում  ձեռք  բերեց անկեղծ հարգանք հասարակության, հարազատների, ընկերների և գործընկերների կողմից:
 
Շչորս Դավթայնը ծնվել է 1938թ. մարտի 12-ին Էջմիածին քաղաքում` զինվորականի ընտանիքում: Նրա ծնողները սերում են Գորիսի Արեգունի գյուղից: Ավարտել է Երևանի պետական համլսարանի բանասիրական ֆակուլտետը: Եղել է Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր, 1979-1988թթ.   Սիսիանի կուսշրջկոմի 2-րդ, 1-ին քարտուղար: 1988-1991թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր: 15 տարի (1980-1995թթ.)  եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր: 1995 թ.-ից կատարել է լրագրողական, պետական և հասարակական աշխատանք:
Իր քրտնաջան աշխատանքով ծաղկացրել է հայրենի Սիսիանը՝ ջանք չխնայելով մարզի զարգացման համար:
 
Շչորս Դավթայնը պարգևատրվել է  ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով: Վերջին տարիներին`   «Մարշալ Բաղրամյան» և «Ֆրիտյոֆ Նանսեն» ինչպես նաև   ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից` շնորհակալագրով և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով: մեդալներով, 
 
 Նա հեղինակել է մոտ քսան գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական և այլ գրքեր, այդ թվում՝ «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը», «Սիսիանի բնակավայրերի պատմությունը», «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք», «Ականավոր սյունեցիներ», «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը», «Լոր, հնամենի գյուղ, հարյուրամյա դպրոց», «Համո Սահյան. կյանքը և գործը», «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը», «Աշոտ Սաթյան-100»: Կազմել և հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», «Համո Սահյան. 60 և մեկ հայրեն», «Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի քառյակներ» ժողովածուները և այլն:
 
Հանդիսանալով «Համո Սահյան գիտամշակույթային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ`  Շչորս Դավթայնը  ջանք չէր խնայում մեծ բանաստեղծի գրական ժառանգության արժևորման, նրա ստեղծագործությունների հրատարակման և հիշատակի հավերժացման ուղղությամբ: 
 
    Հավերժ  հիշատակ  ու թող լույս իջնի հոգուդ… 
 
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 27-ին, ժամը՝ 18:00-ին, իսկ հուղարկավորությունը մայիսի 28-ին, ժամը՝ 13:00-ին, հետևյալ հասցեում՝ ք. Սիսիան, Նիկողայոս Ադոնց 11:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play