ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունների քննարկումները


ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունների քննարկումները

  • 26-05-2016 20:25:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահել են Հակոբ Հակոբյանը եւ Գագիկ Մինասյանը, քննարկվել է սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:
 
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` հաշվետու տարում իրականացված աշխատանքները:
 
Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ 2015 թվականին սոցիալական ոլորտի հատկացումները կազմել են 391 մլրդ դրամ? ապահովելով 99.6 տոկոս կատարողական:
 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ըստ ոլորտների իրականացված աշխատանքները: Նախարարի դիտարկմամբ՝ 2015 թվականին սոցիալական ոլորտի հիմնական աշխատանքներն ուղղված են եղել նորաստեղծ համակարգերի ներդրմանը, կառուցվածքային եւ բովանդակային փորձարկմանն ու կատարելագործմանը:
 
Աղքատության մակարդակը, ըստ նախարարի, 2015 թվականին երկու տոկոսով նվազել է, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակել են գերակա մնալ աղքատության հաղթահարումը, կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվազեցումը, զբաղվածության ոլորտում՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքով ապահովումը:
 
Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացված աշխատանքներն ուղղված են եղել սահմանված իրավունքների իրացմանը եւ հավասար հնարավորությունների ապահովմանը:
 
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման հիմնական նպատակը, ըստ Արտեմ Ասատրյանի, սոցիալական ծառայությունների մատուցումն ու սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումն է:
 
Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին 15 տոկոսով ավելացել են կենսաթոշակները. միջին կենսաթոշակի չափը կազմել է 41 հազար դրամ, զինվորական կենսաթոշակի չափը 2015 թվականի հուլիսի 1-ից բարձրացել է 15 տոկոսով, մայիսի 1-ից կրկնապատկվել է Հայրենական պատերազմին մասնակցած վետերանների ամենամսյա պատվովճարի չափը՝ կազմելով 50000 դրամ:
 
Պետական նպաստների տրամադրման ոլորտում հիմնական խնդիրը շարունակվել է մնալ ծրագրի հասցեականությունն ու անապահովության գնահատման համակարգում հաշվառված 106 հազար 300 ընտանիքներին ընտանեկան կամ սոցիալական նպաստների տրամադրումը: Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին շարունակվել է ավանդների փոխհատուցման ծրագիրը. փոխհատուցվել են 3500 անձանց ավանդները, իսկ տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվել է 1210 անձանց շուրջօրյա խնամք:
 
Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահել են Արտակ Զաքարյանը եւ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը եւ մասնավորապես միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարների կատարողականը:
 
Ներկայացնելով հիմնական ֆինանսական ցուցանիշները` Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն հաշվետու տարում իրականացրել է 19 ծրագիր, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից եւս միջոցներ են հատկացվել, որոնք գրեթե ամբողջությամբ օգտագործվել են: ՀՀ ԱԳՆ-ին հաշվետու տարում հատկացվել է 13 մլրդ 294 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8%: Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող ծրագրերին՝ գլխավոր գանձապետը նշել է, որ դրանցում մեծ տեսակարար կշիռ է ունեցել դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման համար նախատեսված ծրագիրը. այդ նպատակով օգտագործվել է 9 մլրդ 390 մլն դրամ, կատարողականը կազմել է 100%: Միջազգային կազմակերպություններին անդամակցության նպատակով ԱԳՆ-ին հատկացվել է 1 մլրդ 821 մլն դրամ, որն օգտագործվել է ամբողջությամբ: ԱԳՆ պահպանման համար ծախսվել է 1,2 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 98.4%: Կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվել է 175,6 մլն դրամ, որն օգտագործվել է 99.9%-ով:
 
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ 2015 թ.-ի ընթացքում ԱԳՆ աջակցությամբ Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ըստ նախարարի` 2015 թվականին Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, ստանձնել է նախագահությունը ՀԱՊԿ-ում: Հաշվետու տարում նաեւ մեկնարկել են Հայաստան-Եվրամիություն բանակցությունները՝ կապված նոր իրավական փաստաթղթի մշակման հետ: 2015 թ.-ին օտարերկրյա պետություններում դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման համար հատկացվել է 8 մլրդ 577 մլն 686 հազար դրամ, կատարողականը կազմել է գրեթե 100%: Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ 96 միջազգային կազմակերպության անդամ է: Նախարարը նշել է, որ 2015 թ.-ին միջազգային կազմակերպություններին Հայաստանի պարտքը կազմել է 3.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2016 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 3.6 մլն ԱՄՆ դոլար: Հրատարակչական, տեղեկատվական, տպագրական ծառայությունների համար հատկացվել է 67 մլն 400 հազար դրամ, կատարողականը կազմել է 94.26%:
 
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին Նաիրա Զոհրաբյանը եւ Գագիկ Մինասյանը, խորհրդարանականները քննարկել են եվրոպական ինտեգրման ուղղությամբ նախատեսված եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ կատարողականի հաշվետվությունը:
 
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ներկայացրել են եվրաինտեգրման ուղղությամբ իրականացված ծախսերն ու ծրագրերը:
 
Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ բոլոր հատկացումները կատարվել են ամբողջ ծավալով եւ ժամանակին՝ արձանագրելով շուրջ 99.6 տոկոս կատարողական: Պարոն Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականը պայմանավորված է բացառապես այդ ծրագրերի կատարման աստիճանով: Նպատակային դրամաշնորհների շրջանակում 20 ծրագիր է իրականացվել, իսկ ոչ նպատակային դրամաշնորհների շրջանակում ստացվել է 8.7 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 84.5 տոկոս կատարողական: 26 վարկային ծրագիր է իրականացվել, ինչի համար հատկացվել է 28.4 մլրդ դրամ:
 
Կարեն Նազարյանը նշել է, որ ԵՄ-ն եղել եւ շարունակում է մնալ ՀՀ կարեւորագույն գործընկերներից եւ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է ինտենսիվ փոխգործակցությունն ուղղված Բրյուսելի հետ մեր հարաբերությունների խթանմանը: Նա մանրամասն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին եւ իրականացվող քայլերին: Նշվել է, որ հաշվետու ժամակաշրջանում իրականացվել են բազմաթիվ փոխայցեր եւ համատեղ միջոցառումներ, որոնց նպատակն է եղել վեր հանել երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրները եւ քննարկել տարածաշրջանային զարգացումները: Պարոն Նազարյանի խոսքով՝ մեր երկիրը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձեւավորելու նպատակով: Փոխնախարարն անդրադարձել է նաեւ ԵՄ-ի հետ փոխգործակցությանը խորհրդարանական ձեւաչափում եւ նշել, որ այն բավականին ակտիվ է: Նա ընդգծել է, որ այս հարցում ՀՀ խորհրդարանը եւ ԱԳՆ-ը համակարգված ու արդյունավետ աշխատանքներ են իրականացնում: Նշվել է, որ կարեւորվում է համագործակցությունը շարժունակության եւ վիզաների ազատականացման գործընթացում եւ այս հարցում եւս համապատասխան աշխատանքներ են իրականացվում:
 
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ եւ հիմնահարցի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառությունը:
 
Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play