Տարոն Մարգարյան. «Խոնարհվում եմ բոլորիդ առջև՝ հերոս ամուսիններ ունենալու և հերոս որդիներ լույս աշխարհ բերելու համար»


Տարոն Մարգարյան. «Խոնարհվում եմ բոլորիդ առջև՝ հերոս ամուսիններ ունենալու և հերոս որդիներ լույս աշխարհ բերելու համար»

  • 26-05-2016 20:30:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներն է հանձնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի և զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքների անդամներին:
 
 «Հանրապետության Նախագահի, ինչպես նաև Երևանի ավագանու առաջարկով որոշում կայացրեցինք բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների բոլոր այն ընտանիքներին, ովքեր դրա կարիքն ունեն: Իսկապես ցավը և վիշտը մեծ է: Զավակի, ամուսնու կամ հոր կորուստը ոչինչ չի կարող լրացնել, բայց մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին, լինել նրանց կողքին և մշտական ուշադրության կենտրոնում պահել: Ես խոնարհվում եմ բոլորիդ առջև՝ հերոս ամուսիններ ունենալու և հերոս որդիներ լույս աշխարհ բերելու համար: Մեր տղաների գործն անմահ է, և ես վստահ եմ, որ նրանց օրինակով դեռ շատ սերունդներ են կրթվելու և դաստիարակվելու», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:
 Բնակարանների բանալիներն ստանալուց հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամները քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել են իրենց նոր բնակարաններ և ծանոթացել պայմաններին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն