Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ ՌԴ Գելենջիկ քաղաքի հայկական մշակույթի կենտրոնում կբացվի գրադարան


Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ ՌԴ Գելենջիկ քաղաքի հայկական մշակույթի կենտրոնում կբացվի գրադարան

  • 26-05-2016 20:52:15   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի և ՌԴ քաղաքների միջև ձևավորված համագործակցության շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի աջակցությամբ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի հայկական մշակույթի կենտրոնում կբացվի գրադարան:
 
Այդ նպատակով Գելենջիկ է մեկնել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչը և մշակույթի կենտրոնի հիմնադիր Գայանե Առաքելյանին հանձնել գրադարանի համար նախատեսված գրքերի առաջին խմբաքանակը: Համագործակցությունն ու փոխայցելությունները շարունակելու, առաջիկա անելիքների ու ծրագրերի, ինչպես նաև գրադարանի բացման աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն