Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ.ՀՀ ՊՆ


Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ.ՀՀ ՊՆ

  • 27-05-2016 11:15:23   | Հայաստան  |  Քաղաքական

Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ:
 
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերն ամենօրյա ռեժիմով վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ:
Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինետաեսակներից` որոշ ուղղություններում օգտագործելով նաև դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական