«Ննջեցեք խաղաղությամբ, Ձեր գործը շարունակում ենք». Հայաստանի և Արցախի երիտասարդներ (տեսանյութ)


«Ննջեցեք խաղաղությամբ, Ձեր գործը շարունակում ենք». Հայաստանի և Արցախի երիտասարդներ (տեսանյութ)

  • 27-05-2016 19:42:05   | Հայաստան  |  Հասարակություն



«Ննջեցեք խաղաղությամբ, Ձեր գործը շարունակում ենք» կարգախոսի ներքո մայիսի 27-ին Հայաստանի և Արցախի բազմաթիվ երիտասարդներ այցելեցին 
Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների հիշտակին: 
 
Երկու հայկական պետությունների սպորտի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների համատեղ ջանքերով կազմակերպված «Մերօրյա հերոսները» ծրագրի նպատակն է երիտասարդների մեջ ամրապնդել հայրենասիրության և ազգասիրության գաղափարները՝ այդ կերպ բարձրացնելով հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը: 
Մի քանի տասնյակից ավելի արցախցի և հայաստանցի երիտասարդները  Եռաբլուրում ծաղիկներ խոնարհելուց և ծաղկեպսակ դնելուց հետո մեկնեցին երիտասարդական մայրաքաղաք Գյումրի: Այստեղ նրանք այցելելու են Գյումրու ազատամարտիկների պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմի օրերին Շիրակի մարզից զոհված 14 հայորդիների հիշատակին, այնուհետև մասնակցելու են Գյումրու սբ. Աստվածածին «Յոթ վերք» եկեղեցում մատուցվելիք հոգեհանգստյան արարողությանը: 
Նշենք, որ Հայաստանի և Արցախի սպորտի, մշակույթի և երիտասրադության հարցերով նախարարությունները սերտորեն համագործակցում են Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախում` երիտասարդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացման ուղղված ծրագրերի շրջանակներում: 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
Էլիզա Զախարյան, Նոյյան Տապան
Տեսանյութը՝ Նոյյան Տապանի
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play