Տոն Կաթուղիկե Ս. Էջմիածնի


Տոն Կաթուղիկե Ս. Էջմիածնի

  • 27-05-2016 15:20:58   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշելու է Կաթուղիկե Ս. Էջմիածնի բերկրառատ տոնը: 
Տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
 
 Օրվա կապակցությամբ, ի շարս բազում ուխտավորների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ժամանելու նաև Տավուշի թեմի ուխտավորները` Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, մարզպետի, համայնքապետերի առաջնորդությամբ:
Պատարագիչն է լինելու Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 
Հավարտ Պատարագի սրբազան արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Ս. Էջմիածնի մաղթանք: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն