Երևանի համար 147 դպրոցի Վերջին դասի և վերջին զանգի արարողությունը նվիրված էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին


Երևանի համար 147 դպրոցի Վերջին դասի և վերջին զանգի արարողությունը նվիրված էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին

  • 27-05-2016 15:26:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 27-ին մայրաքաղաքի դպրոցներում ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը: Երևանի համար 147 դպրոցում Վերջին դասի և վերջին զանգի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 
 
 Կրթօջախի շրջանավարտների համար վերջին դասի այս տարվա արարողությունն ինքնատիպ էր ու առանձնահատուկ: Այն նվիրված էր հայոց բանակին ու զինվորներին, որոնցից մեկն էլ այս կրթօջախի սան, քաջարի հայորդի, այս տարվա ապրիլին առաջնագծում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանն էր: Հայրենասեր աշակերտի մասին հիշողությունները վառ են, հպարտությունն՝ անսահման, ինչը փաստում էին թե՛ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները և թե՛ դպրոցի այսօրվա շրջանավարտները: 
 Միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: Շնորհակալություն հայտնելով նրանց՝ իսկական հայրենասեր որդի դաստիարակելու համար, Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք են հայտնել, որ ինչպես Ռոբերտի, այնպես էլ մյուս հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու բոլորի սրտերում:
 Տարոն Մարգարյանը և Սեյրան Օհանյանը նաև եղևնի են տնկել դպրոցի բակում՝ ի հիշատակ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play