Լվովում ադրբեջանցիների հարձակմանը ենթարկված Քունգ Ֆուի ֆեդերացիան անօրինական է գործել. Նախարար


Լվովում ադրբեջանցիների հարձակմանը ենթարկված Քունգ Ֆուի ֆեդերացիան անօրինական է գործել. Նախարար

  • 27-05-2016 16:35:36   | Հայաստան  |  Սպորտ

Panorama.amՀայաստանի քունգ-ֆուի ֆեդերացիան, որի մարզիկները Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած առաջնության ժամանակ հաղթել էին ու վեճի մեջ մտել ադրբեջանցիների հետ, անօրինական գործող ֆեդերացիա է և գրանցված չէ միջազգային ֆեդերացիայում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 13-ին Ուկրաինայի Լվով քաղաքում Քունգ Ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ հայ և ադրբեջանցի մարզիկի մենամարտն անավարտ էր մնացել: Հայաստանի հավաքականի անդամ, արցախցի Դավիթ Պետրոսյանին կես քայլ էր բաժանում ադրբեջանցի մարզիկին հաղթելու համար, երբ մրցակցի մարտավկան փորձել է ռինգի կողքից հարվածել Դավթին: Նրան միացել է նաև պարտվողը՝ թիկունքից հարվածելով հայ մարզիկին: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչները և մարզիկները նախօրոք դահլիճ բերած մահակներով հարձակվել էին մերոնց վրա և մեծ ծեծկռտուք էր սկսվել, որին միջամտել էին ոստիկանները:
 
Նախարարն ասաց, որ իրենք տեղյակ են՝ ինչ է կատարվել Լվովում և փորձել են Հայաստանի ներկայացուցիչների կողքին կանգնել։
 
«Բայց կան այդ ֆեդերացիայի հետ ճանաչման խնդիրներ և պետք է ամեն ինչ հստակեցվի: Մենք արդարադատության նախարարության հետ նախագիծ ենք մշակում, որ Հայաստանում գործող բոլոր ֆեդերացիաները լիցենզավորվեն, որ նման դեպքերից խուսափեն։ Մենք չունենք ազդեցության լծակ այդ ոլորտում։ Կան ֆեդերացիաներ, որոնց մասին տեղյակ էլ չենք», -հավելեց նախարարը։
 
Նրա խոսքով, յուրաքանչյուր թիմ, որը մեկնում է արտերկիր, ներկայացնում է Հաայստանի Հանրապետությունը։
«Մենք չանք կարող թույլ տալ, որ ով ուզենա, գնա ու Հայաստանի Հանրապետության անունից հանդես գա։ Դա ճիշտ չէ։ Դա կարգավորվելու է նոր օրենսդրությամբ», -հավելեց նախարարը։
 
Մեր ճշտող հարցին, թե այսինքն՝ Քունգ Ֆուի ֆեդերացիան անօրինակա՞ն է ներկայացրել Հայաստանը Եվրոպայի առաջնությունում, Ղազարյանը պատասխանեց.
 
«Այո, այո։ Որպես հասարակական կազմակերպություն, բայց ոչ որպես մարզական հասարակական կազմակերպություն, որի գործունեության մասին մենք տեղյակ ենք եղել»։
 

 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play