Ռուսաստանը պատասխան պատժամիջոցները կերկարաձգի մինչև 2017 թվականի ավարտ


Ռուսաստանը պատասխան պատժամիջոցները կերկարաձգի մինչև 2017 թվականի ավարտ

  • 27-05-2016 17:45:46   | Ռուսաստան  |  Քաղաքական

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է երկարաձգել մթերային էմբարգոն մինչև 2017 թվականի ավարտ: korrespondent.net-ի փոխանցմամբ` համապատասխան արձանագրությունը նա հանձնարարել է կազմել կառավարությանը: 
 
«Մեր արտադրողները բազմիցս հանդես են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանող կամ դրանց միացած երկրներից գյուղատնտեսական ապրանքների և արտադրանքի վրա էմբարգոն պահպանելու դիրքերից»,- ասել է Դ. Մեդվեդևը:  
Վերջինս նաև հաղորդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմում է պատրաստվում, որում մատնանշվում է կառավարության որոշման անհրաժեշտությունը: 
Ղրիմի բռնակցման պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած երկրներից ներկրվող մի շարք ապրանքների սահմանափակումն ի սկզբանե մտցվել 2014 թվականի օգոստոսին: 2015 թվականի հունիսին Ռուսաստանի կառավարությունը հաստատել էր էմբարգոյի երկարաձգումը մինչև 2016 թվականի օգոստոսի 5-ը: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական