Հայփոստը մասնակցելու է Նյու Յորքի Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին


Հայփոստը մասնակցելու է Նյու Յորքի Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին

  • 27-05-2016 17:53:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայփոստը կմասնակցի <Նյու Յորքի-2016>  Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:
Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը կայանալու է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում: 
 
Ցուցահանդեսին կմասնակցեն տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը: Ցուցահանդեսին կներկայացվեն 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի  հավաքածուներ: 
 
Միջոցառման ընթացքում Հայփոստը նախատեսում է մարել երկու գեղաթերթիկ՝ նվիրված <Նյու Յորք-2016> ցուցահանդեսին և դ <Ռիո-2016> ամառային օլիմպիական խաղերին: 
 
Շարունակելով ֆիլատելիայում նորարարությունների կիրառման քաղաքականությունը, Հայփոստը հերթական անակնկալն է մատուցել ֆիլատելիստներին. < Նյու Յորք-2016> ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի նամականիշի պերֆորացիան արված է խնձորի տեսքով (Նյու Յորքին ամերիկյան խոսակցական լեզվով ասում են  <Մեծ Խնձոր> (Big Apple)):
 
Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային Փոստային Միության հովանու ներքո կկազմակերպվի ֆիլատելիստական մրցույթ, որին նույնպես Հայփոստը կմասնակցի:
 
<Հայփոստ> ՓԲԸ
<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play