Մադրիդի Ռեալը` Չեմպիոնների լիգայի 11-ակի գավաթակիր (տեսանյութ)


Մադրիդի Ռեալը` Չեմպիոնների լիգայի 11-ակի գավաթակիր (տեսանյութ)

  • 29-05-2016 11:24:25   | Իտալիա  |  Սպորտ



Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:Իսպանական երկու գրանդ ակումբներ` «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկո Մադրիդը» 120 րոպե շարունակ փորձում էին որոշել Եվրոպայի չեմպիոնին: Մրցավեճում հաշիվը բացվեց 15-րդ րոպեին, երբ ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո Մադրիդի Ռեալի ավագ Սերխիո Ռամոսին հաջողվեց գրավել Ատլետիկոյի դարպասը: Երկրորդ խաղակեսի սկզբում Դիեգո Սիմեոնեի թիմը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը Անտուան Գրիզմանը չկարողացավ իրացնել. գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Այնուամենայնիվ, «Ատլետիկոյին» հաջողվեց հավասարացնել հաշիվը, երբ 79-րդ րոպեին Խուանֆրանի փոխանցումից հետո Յանիկ Ֆերեյրա Կարասկոն մոտ տարածությունից գնդակն ուղարկեց դարպասը: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որում ավելի դիպուկ էին «Ռեալի» ֆուտբոլիստները` 5:3: Որոշիչ դարձավ «Ատլետիկոյի» պաշտպան Խունֆրանի վրիպումը: 
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» պատմության մեջ 11-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, ինչը 4-ով ավելին է մնացած բոլոր ակումբներից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play